Գրիգոր Ջանշյան
Գրիգոր Ջանշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17 (29), 1851 կամ 1851[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | հուլիսի 17 (30), 1900 կամ 1900[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3] |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան[3] և Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1874)[3] |
Մասնագիտություն | հրապարակախոս, հասարակական գործիչ և իրավաբան |
Աշխատավայր | Moskovskiye Vedomosti?, Ռուսկիե վեդոմոստի և Q24934098? |
Անդամություն | Q24934098? |
Գրիգոր Ավետի Ջանշյան (Ջանշիև, մայիսի 17 (29), 1851 կամ 1851[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3] - հուլիսի 17 (30), 1900 կամ 1900[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]), հայ հրապարակախոս, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ջանշյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1851 թվականի մայիսի 17 (29)-ին։ Սովորել է տեղի ռեֆորմատական ծխական, ապա՝ Հայկական ծխական դպրոցներում, այնուհետև՝ Թիֆլիսի նահանգային գիմնազիայի նախապատրաստական դասարանում։ 1864 թվականին մեկնել է Մոսկվա, ընդունվել Լազարյան ճեմարան, որն ավարտել է արծաթե մեդալով։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1874 թվականին։
Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուսական մամուլում, պայքարել դեմոկրատական, բարոյական, իրավական նորմերի կենսագործման համար։ Ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892) պատմահրապարակախոսական աշխատությամբ։
Լինելով «Ռուսկիե վեդոմոստի»-ի ("Русские ведомости") հրատարակիչ-խմբագիրներից, գործուն մասնակցելով ռուսական գրականության հասարակական կյանքին՝ Ջամշյանը նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուս հասարակայնությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության և վերջիններիս ազատագրական պայքարի վրա[4][5]։
1893 թվականին Ջանշյանը («Դիև» ծածկանունով) լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ գրել է, որ հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։ 1894-1896 թվականների հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (հ. 1-2, 1897-98, ռուսերեն) ժողովածուն, որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար։ Ստացված գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան[6]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сб. СТ., М., 1914.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Литературные связи, т. 3, Е„ 1981.
- Համբարյան, Հ. Ա. (2001) Գրիգոր Ավետի Ջանշյան (Ջանշիև). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 223-227. ISSN 0320-8117 Արխիվացված 2019-11-30 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Джаншиев Григорий Аветович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 477.
- ↑ «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
- ↑ «Ջանշյան Գրիգոր | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր ՀովհաննեսԱյվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 477)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |